Ռազմավարական երկխոսություն՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական պետությունների փորձագետների մասնակցությամբ: Եռօրյա քննարկումն անցկացվում է Վարշավայում, այն անչափ կարևոր են համարում թե՛ հայ, թե՛ եվրոպացի մասնագետները: Երկխոսության սեղանին անվտանգության, պաշտպանական գործակցության ու ռազմավարական հեռանկարների հարցեր են: