Ինչպես ճանաչել թրաֆիքինգի տարրերը, ինչպես արձագանքել և որտեղ դիմել. արդեն 5-րդ տարին է Հայաստանը միանում է «Կապույտ սիրտ» համաշխարհային արշավին, որի նպատակը իրազեկումն ու հանցագործության կանխարգելումն է:
Մեր երկրում դեռևս խնդիր է սեռական և աշխատանքային շահագործումը: Պետության դրամաշնորհի ծրագրով թրաֆիքինգի ենթարկվածներին աջակցող ծառայություններ են մատուցում հասարական կազմակերպություններ: