ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 2-3-ը:
Բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
23 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
-
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
-
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
3 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
-
2-ական դեպք՝ կողոպուտի, խուլիգանության։
Բացահայտվել են նաև ավազակության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
2 դեպք՝ անձնական ունեցածքի գողության,
-
1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 22 ավտովթար․ 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։