Կառավարության որոշմամբ առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների շրջանակը՝ դրանում ներառելով Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը և թվով 26 համայնքների: Գործող կարգավորումների համաձայն՝ ոչ բոլոր համայնքներն են գնման մրցակցային ընթացակարգերը կազմակերպում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Մասնավորապես, 70 համայնքից համակարգի միջոցով գնումներ կատարում են 44-ը: Մնացած համայնքները գնումներն իրականացնում են թղթային եղանակով:
Որոշմամբ էլեկտրոնային գնումների համակարգում թղթային գնումներ իրականացնող համայնքներին ևս առաջարկվում է գնումներ կատարել էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաև թղթային եղանակով գնումներ կատարող Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը:
Որոշման ընդունման արդյունքում բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։