Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանեց՝ ինչով է պայմանավորված հայտարարության ընդունման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ծանրակշիռ փաստ՝ այս տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, ինչը մի բան է, որը տեղի չի ունենում անգամ տասնամյակը մեկ:
«Դա մի բան է, որի մասին երազել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տասնամյակներ շարունակ, և դա հաստատված փաստ է: ՀՀ Ազգային ժողովը՝ որպես խորհրդարանական երկրի խորհրդարան, մենք կարևորել ենք, որպեսզի փաստաթղթավորված կերպով արձանագրի խաղաղության հաստատման փաստը և նաև կոչ անի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող շահագրգիռ կողմերին՝ պահպանելու, պաշտպանելու և զարգացնելու համար խաղաղությունը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: