Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, որոշում է ստորագրել, որով Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Կամո Ալեքսանի Աշրաֆյանին 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ազատել Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Աշրաֆյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021-ի հուլիսին։