Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի նախաձեռնությանը՝ դադարեցնելու Գազայի պատերազմը՝ X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը հույս ունի, որ կողմերը կյանքի կկոչեն այդ առաջարկը, և խաղաղությունը կհաստատվի առանց որևէ ուշացման»,- նշել է վարչապետը:
Ավելի վաղ Գազայի հարցով ԱՄՆ նախագահի առաջարկին աջակցություն էին հայտնել Եվրամիությունը, աշխարհի մի շարք երկրներ: