Հայաստանի և Եվրոպայի խորհրդի գործակցության օրակարգից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ ու տարածաշրջանում խաղաղության հաստատում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ: Վաղը վարչապետը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։