Սեպտեմբերի 29-ին Հայաստանի եզդիները նշում են Ակնալճի եզդիական տաճարի օծման օրը: «Տաուսե մալաք և յոթ հրեշտակներ» սրբատեղին երկրորդն է Իրաքում գտնվող Լալեշի տաճարից հետո: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ամեն տարի այս օրը Հայաստան են այցելում եզդիներ ամբողջ աշխարհից, օրվա ծիսակատարություններին ներկա են լինում նաև հոգևորականներ Իրաքի եզդիական համայնքից:
Օրվա առթիվ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ու ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել են տաճար և շնորհավորել եզդիներին:
Մանրամասները՝ տեսանյութում: