Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 24-ին Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ձերբակալել և, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Դարակերտ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Դրանք իրացնելու նպատակով ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվածը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքից իրացնելու նպատակով վերցրել է թմրամիջոցով 17 փաթեթ և արդեն իսկ Մարտունիում տեղադրել 10, Վարդենիսում՝ 5 փաթեթ։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։