Ներքին գործերի նախարարությունից 1lurer.am-ին տեղեկացրել են, որ ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։
Նույն ժամանակահատվածում նվազել են հրազենով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործություները 2025-ին՝ 93, 2024-ին՝ 100 դեպք։
Նշվածի մեջ ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված դեպքերը։