Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի և ավագանու անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Այդ մասին հայտնում է Արմավիրի մարզպետի աշխատակազմը:

Մարզպետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողին՝ հիշելով մեր հերոսների սխրանքն ու անձնազոհությունը։