Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Գյումրու Շիրակացու փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: