Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում՝ 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված: Կատարվում է նախաքննություն: