Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ վարձակալ Ա.Մ.-ն, խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները, իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1.000.000 դրամի չափով: