Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը՝
1) Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում.
2) Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում.
3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում.
4) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:
Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանդրական բարեփոխումների խորհրդի կողմից: