Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ նախարարը քննարկման ընթացքում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ավելի թափանցիկ և հաշվետվողական մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես՝
-Բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանն ու ընթացիկ աշխատանքներին,
-Քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտականության սահմանմանը,
-Պետական մարմիններում ռիսկերի գնահատման գործիքների ներդրմանը,
-Ազդարարման համակարգի գործունեության շրջանակի ընդլայնմանը,
-Գործերի ողջամիտ ժամկետներում քննության վերաբերյալ նախագծերին,
-Հակակոռուպցիոն քաղաքական խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու համար հայտարարված մրցույթին,
-Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հարթակի վերագործարկման աշխատանքներին,
-Դատավորների թվաքանակի ավելացմանը,
-Պետական գնումների ոլորտում շահերի բախման ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը։
Պանելային քննարկման ընթացքում նախարարը պատասխանել է քաղհասարակության՝ ատելության խոսքի, գործերի քննության ողջամիտ ժամկետների և այլ խնդիրների վերաբերյալ հարցերին։
Ֆորումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից։