Նյու Յորքում նախագահը հայտարարել է, որ տասնամյակների հակամարտությունից հետո Հայաստանը վերաձևավորել է մոտեցումները՝ հիմնվելով խաղաղության հաստատման հրամայականի վրա: Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ խաղաղության հաստատմանը նպաստող պայմանների ստեղծումից հետո Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունն է կառուցել ժամանակակից, մրցունակ, տնտեսապես զարգացած և քաղաքականապես կայուն պետություն։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան