Սեպտեմբերի 22-ին մասնակցել եմ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին, որի շրջանակում հանդես եմ եկել ողջույնի խոսքով։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը և կից լուսանկարներ հրապարակել:

