Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
-
Անդրանիկի փողոց՝ հ. 75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված,
-
Պ. Սևակի հ.8 և 8/2 հասցեների միջնամաս,
-
Հալաբյան փողոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքին հարակից ճանապարհահատված,
-
Սարկավագի փողոց՝ հ. 14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված,
-
Տ. Պետրոսյան փողոց, Դավիթաշեն 4-րդ թաղամաս 47/2 հասցեին հարակից ճանապարհահատված,
-
Դավիթ Բեկի 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում),
-
Հրաչյա Թամրազյան – Ռիգա փողոցների խաչմերուկ,
-
Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց,
-
Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ,
-
Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց: