ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավիրվել է Միացյալ Նահանգներ ինչ–որ հարցեր, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները քննարկելու։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Պապոյանը։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ինչ տնտեսական էֆեկտ կլինի, նշել, որ Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Միջերկրական ծովին հասանելիությունը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։