Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 09։24-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից․ նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: