Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս սեպտեմբերի 13-ին` գիշերվա ժամը 3:30-ի սահմաններում, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին երևանցի 24-ամյա երիտասարդի, կասկածանքը՝ թմրամիջոցի իրացում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Բաժնում կատարված խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվեց ժապավենով 10 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածներով, նաև` գաղտնի փականով դանակ:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Նա կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: