Խորհրդարանը նախորդ շաբաթ որոշեց ոռոգման համար Սևանա լճից այս տարի 170 մլն խորանարդ մետրի փոխարեն բաց թողնել մինչև 200 մլն խորանարդ մետր ջուր: Լրացուցիչ 30 միլիոնի անհրաժեշտությունը, ըստ մասնագետների, պայմանավորված է ամբարման հնարավորությունների բացակայությամբ՝ այն վայրերում, որտեղ ջրի պահանջարկն առավելագույնն է: Սևանը խնայելու միակ ճանապարհը նոր ջրամբարների կառուցումն է: 15-ի կառուցման ծրագիր արդեն կա:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: