«Մարտի 1»-ի գործով հերթական նիստն է հետաձգվել՝ այս անգամ Յուրի Խաչատուրովի միջնորդությունների հետևանքով: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը միջնորդել է փոխել իր թարգմանչին: Խաչատուրովն ասել է, որ չի վստահում նրան: Թեև դատավորը նշել է, որ բոլորն էլ ռուսերեն գիտեն և սխալ թարգմանելու դեպքում կհասկանան, բայց Խաչատուրովն անդրդվելի է մնացել: Արդյունքում՝ թարգմանիչը ինքնաբացարկ է հայտնել, նիստը՝ հետաձգվել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: