Գյումրու ավագանին բուռն քննարկումների արդյունքում համաձայնություն է տվել «Մայր Հայաստան» խմբակցության նախագծին, որով առաջարկվում էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ ուղերձով դիմել Կառավարությանը: Նախագծին ձեռնպահ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիրը»՝ նշելով, որ մասնագիտական որևէ հաշվարկ, լուրջ հիմնավորում ներկայացված չեն: Ավագանու ընդունած մեկ այլ որոշում՝ Գյումրու օր տոնակատարությունը չեղարկելու մասին, քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան