Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել արձակուրդ ուղարկել։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյախառն խոսակցություն, ինչից հետո որոշ ժամանակ անց Կարապետյանը իր աշխատավայրի մոտ դիմակավորված անձի կողմից բռնության էր ենթարկվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։