Կատարում հանդիպել են Թուրքիայի և Սիրիայի նախագահները: Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ահմեդ ալ-Շարաան քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նշել է, որ առաջիկայում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին ալ-Շարաայի մասնակցությունը պատմական նշանակություն ունի: Նա հավելել է՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Դամասկոսին և աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Էրդողանի խոսքով՝ հարկավոր է պահպանել Սիրիայում միասնությունը և համերաշխությունը:
Բանակցություններն անցել են Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի շրջանակում: