ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է շվեդական «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի նախագահ Փիթեր Արվիդ Նիլսի, փոխնախագահ Յենս Փատրիկ Ահլի և Շվեդիայի խորհրդարանի անդամ ու հիմնադրամի խորհրդի անդամ Գուստաֆ Ստենսոն Ֆրիթիոֆ Սամուել Գյոթբերգի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Մերի Գալստյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Պատգամավորը հյուրերի խնդրանքով խոսել է Եվրոպական միությանն ինտեգրվելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին, մանրամասներ ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վերաբերյալ: Հանձնաժողովի փոխնախագահը գործընթացի արդյունավետ կիրարկման հարցում ընդգծել է ԵՄ անդամ երկրների փորձագիտական օժանդակության անհրաժեշտությունը: Պատգամավորը շեշտել է նաև ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը:
Հիմնադրամի նախագահ Փիթեր Արվիդ Նիլսը նշել է, որ Հայաստան են եկել փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Նա կարևորել է եվրաինտեգրման գործընթացում երկրների ինստիտուցիոնալ բարեփոխումները և հանձնառությունն այդ ուղղությամբ շարժվելու:
Հյուրերը նշել են իրենց պատրաստակամությունը՝ հետագայում ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հնարավորությունները:
.jpg)
(170).jpg)