«Անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթաց է»,- ասել է վարչապետը «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» միջազգային համաժողովում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ երբ լեգիտիմությունը դարձել է անվտանգության գործիք, այդ կետից գործիքը սկսել է աշխատել: Պետության ղեկավարը կրկնել է՝ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է: