Ավելի քան 113 հազար վարորդ է օգտվել տուգանքը 20 տոկոս ցածր վճարելու հնարավորությունից:
Բոնուսային այս տարբերակը գործում է տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների դեպքում, եթե վարորդը տուգանքի ծանուցումը ստանում է էլեկտրոնային եղանակով: Օգոստոսի 26-ի դրությամբ հավելյալ 30 տոկոս զեղչից էլ օգտվել է շուրջ կես միլիոն վարորդ: Այս զեղչը կիրառվում է տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։