Ամերիկացի զինվորականները հետևել են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժություններին, որոնք անցկացվում են Բելառուսում սեպտեմբերի 12-16-ը: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ ամերիկացի սպաներին ցույց կտրվի ցանկացած բան, որը նրանց կհետաքրքրի: Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ ամերիկացիների այցը զորավարժարան անակնկալ է եղել: Բացի այդ, զորավարժություններին ներկա են եղել 23 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայից և Հունգարիայից:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան