ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի իր սեփական միջուկային ծրագրի մշակումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր հզորությունները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ Վիեննայում ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսի 69-րդ հերթական նստաշրջանի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության բացակայությունը և նրա միջուկային էսկալացիաներն անընդունելի են։ Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացման բոլոր հզորությունները, պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն»,- ասել է նա։
«Իրանը պետք է լիովին համագործակցի ԱԷՄԳ-ի հետ՝ համաձայն իր պարտավորությունների և տեսուչներին հասանելիություն տրամադրի մտահոգություն առաջացնող բոլոր վայրերում»,- նշել է նախարարը։