Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, որ ռուսական կողմը հասկանում է Թրամփի ուղին, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հակասական հայտարարությունները։
«Մենք կկարողանանք վերջնականապես պատկերացում կազմել, թե ինչպես է այս տրանսպորտային ուղին գործնականում գործելու, երբ ծանոթանանք նախագծի կոնկրետ մանրամասներին։ Դա դեռ տեղի չի ունեցել»,- ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ միջազգային պայմանագրի համաձայն՝ ռուս սահմանապահներն ապահովում են սահմանների պաշտպանությունն այնտեղ, որտեղով կանցնի նշված երթուղին։