• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:15
Մինչև 1.2 մլն դրամ ծածկույթ. քաղցկեղի բուժումը ընդլայնվել է Մինչև 1.2 մլն դրամ... 19:53
Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դպրոցը, ուսումնական ծրագիրը ձեր ապագայի բանալին են. վարչապետը՝ դպրոցականներին
Հասարակություն
22:0312 Սեպ, 2025

Դպրոցը, ուսումնական ծրագիրը ձեր ապագայի բանալին են. վարչապետը՝ դպրոցականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետի առաջին կանգառը եղել է Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցում:

Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի արժեքը 780 մլն դրամ է, որը հատկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ): Դպրոցի գույքը հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար: 2025թ. դրությամբ փաստացի սովորողների թիվը 114 է։ Աշխատանքները մեկնարկել են 2024թ. ապրիլին, ավարտվել 2025թ. սեպտեմբերի 1-ին:



Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և շնորհակալություն հայտնել Մանգոյան ընտանիքին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, բոլոր բարերարներին, ովքեր ներդրում են ունեցել դպրոցի կառուցման գործում:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին և ընդգծել նոր ժամանակներում այդ գործընթացում նոր բանաձևեր որդեգրելու անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա իրադարձությունն այդ նոր մոդելի արտահայտությունն է. «Հիմա մենք աշխատում ենք այն թեմայի վրա, թե ինչպես անենք, որ սիներգիա առաջանա և մեր ուժերը կարողանանք մեկտեղել: Կարծում եմ՝ այս դպրոցը նաև այդպիսի բանաձևի արտահայտություն է, որովհետև մեր բարերարների, ՔՈԱՖ-ի ջանքերով կառուցվել է շենքը, գույքը հատկացրել է Կառավարությունը»:



Երկրի ղեկավարը երեխաներին խոստացել է նաև, որ առաջիկայում Կառավարությունը, ՔՈԱՖ-ի գործընկերների հետ միասին ստանդարտներին համապատասխանող փակ մարզադահլիճ կկառուցեն դպրոցի մոտակայքում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձի գաղափարաբանությունը, որը մեր ինքնաճանաչողությունից բխող մի արտահայտություն է: Վարչապետի խոսքով՝ սոցիալական կամ հումանիտար օգնությունը մարդկանց կյանքում ընդհանրապես որևէ բան չի փոխում, այլ երբեմն ավելի վատացնում է: Եվ հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի, դպրոցը մի տեղ է, որտեղ աշակերտները պետք է սովորեն լավ ապրել և յուրաքանչյուրը պետք է ընտրի իր լավ ապրելու ուղին. «Եվ այդ լավ ապրելու պատկերացումները պետք է կապված լինեն արժեքներով, որոնք պետք է արտահայտված լինեն պետության, նրա կարգավորումների, հարաբերությունների, Սահմանադրության, օրենսդրության, պետականության, համայնքի, մարդու հարաբերությունների մշակույթում»:



Վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել բարերարներին, ՔՈԱՖ-ին կատարված աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակություն է ունենալու:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ այս դպրոցը Դեբեդի երեխաների ավելի լավ կյանքի սկիզբ է, և մենք պետք է նրանց ուղղորդենք այդ ուղղությամբ, որովհետև երեխաների, ընտանիքների, գյուղացիների, քաղաքացիների լավ ապրելը նշանակում է, որ երկիրն է լավ ապրում, երկրի լավ ապրելը նշանակում է, որ քաղաքացիներն ավելի լավ են ապրում: Սա մեր պարզ, շատ պրիմիտիվ հնչող, բայց շատ բարդ իրագործելի նպատակն է, բայց ես համոզված եմ, որ մենք, ի հեճուկս բոլոր բարդությունների, այդ նպատակը կիրագործենք»:



Այնուհետև վարչապետն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ ծանոթացել է ինֆեկցիոն մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 956 մլն դրամ է, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուսը դրամաշնորհային միջոցներ են: Ինֆեկցիոն մասնաշենքն ունի 50 մահճակալային ֆոնդ: Աշխատանքները մեկնարկել են 2023թ. մայիսին, ավարտվել 2025թ. մարտին: Բժշկական սարքավորումներով և գույքով հագեցման համար ծախսվել է 99 մլն դրամ:



Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցում, որտեղ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 245 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված է 358 աշակերտի համար: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբեր ամսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։



Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ նույնպես իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Վերջինիս համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 140 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 183 աշակերտի համար։ Այս դպրոցը ևս ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում:

Վանաձորի N9 հիմնական դպրոցում կառուցվել է նաև նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։



Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 912 մլն դրամ: Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները մեկնարկել էին 2021թ. նոյեմբերին, ավարտվել 2025թ. օգոստոսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով բոլորին հերթական դպրոցի բացման առիթով: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ դպրոցի կառուցումը, բացումը, մեզանում դառնում է շատ սովորական, առօրեական մի բան: Վարչապետ Փաշինյանը կարևորել է «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձի ընկալումը և հույս հայտնել դպրոցներում ստացած գիտելիքներով երեխաները կընդլայնեն լավ ապրելու մասին Կառավարության ունեցած պատկերացումները և իրենք իրենց պատկերացումներով կձևակերպեն լավ ապրելու իրենց չափանիշները՝ որպես անհատ, որպես դպրոց, որպես հանրություն, որպես համայնք:



Երկրի ղեկավարն անդրադարձել է դպրոցաշինության ծրագրերին՝ կարևորելով որակով շինարարական աշխատանքների իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետն ընդգծել է, որ դպրոցաշինության ոլորտում ակնհայտ դրական տեղաշարժ է նկատվում:

Նիկոլ Փաշինյանը կրկին երախտիքի և շնորհակալության խոսքեր է հղել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Վարչապետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ երեխաններն էլ պետք է արձանագրեն այդ փաստը՝ դպրոցը կառուցվել է քաղաքացիների, այդ թվում՝ իրենց ծնողների վճարած հարկերով: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԴՄ կտրոն ստանալու, պահանջելու անհրաժեշտությունը. «Եթե մենք ՀԴՄ կտրոն չենք պահանջում, չենք ստանում և չենք վերցնում, մենք հնարավորություն ենք տալիս, որ այդ մեր գնածի 20%-ը չմտնի պետական բյուջե»: Վարչապետը հորդորել է ներկաներին՝ պահանջեք և վերցրեք ՀԴՄ կտրոնը, որպեսզի ավելի շատ դպրոցներ կառուցվեն:



Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությանն ուղղված շնորհակալական խոսքերը վերադարձնում է բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են, արդյունք են ստեղծում, օրենքով նախատեսված իրենց հարկերը վճարում. «Իսկ նրանք, ովքեր տնտեսական առանձնապես մեծ գործունեությամբ զբաղված չեն, շնորհակալություն եմ հայտնում, որ չեն զլանում ՀԴՄ կտրոնը պահանջել, որովհետև ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, ՀԴՄ կտրոնը անվտանգություն է, ՀԴՄ կտրոնը ճանապարհ է և այլն»:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը ներկայացրել է Կառավարության պատկերացումը Հայաստանի մասին. «Մենք Հայաստանը պատկերացնում ենք այսպիսին, ինչպիսին այս և մյուս նորակառույց դպրոցներն են, որոնք անթերի չեն և, իմիջիայլոց, երբեք էլ անթերի չեն լինելու, բայց ուրախ են, ապրող են, հեռանկար ունեցող են, լուսավոր են, ընդարձակ են, շունչ ունեն, հոգի ունեն, կյանք ունեն, ապրելու են և լավ են ապրելու»:

Հրազդան համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որտեղ շինաշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 929 մլն դրամ, միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից:



Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր մոդուլային դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել 2025թ.:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ջիլի դպրոցի աշխատանքի մեկնարկի առթիվ, ուրախությամբ արձանագրել, որ շուտով ճանապարհի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն: «Երևի գյուղի պատմության մեջ սա ամենամեծ ներդրումն է՝ ճանապարհը և դպրոցը միասին վերցրած: Եվ սա շատ կարևոր արձանագրում է: Մենք սրանով կարևորում ենք կրթության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում, այսպիսի միջավայրի հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում»,- ասել է վարչապետը և հավելել. «Ես ուզում եմ, որ դուք այս դպրոցում ձեզ զգաք որպես ազատ և հպարտ քաղաքացի, այս դպրոցում զգաք ձեր ուժը, ձեր ստեղծագործության ուժը, գիտելիքի ուժը, այս դպրոցում դուք հասկանաք, որ այսօր, ամեն օր կառուցվում է ձեր ապագան»։



Վարչապետն անդրադարձել է «Ապագան այսօր է» կարգախոսին և նշել. «Դա, առաջին հերթին, վերաբերում է դպրոցին, որովհետև այն, թե այսօր երեխան դպրոցում ինչով է զբաղված, ինչ որակով է զբաղված, այդ ամեն ինչով 80 և ավելի տոկոս ճշգրտությամբ մենք կարող ենք կանխատեսել նրա ապագան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Կարգախոսը նրա մասին է, որ ապագան պետք չէ կանխատեսել, պետք չէ ապագայի մասին գուշակություններ անել, ապագան այսօր կառուցվում է նաև ձեր աշխատանքով՝ երեխաները ինչքանով են ընկղմված կրթական պրոցեսում, այդ կրթական պրոցեսը ինչքանով է իրենց հաճելի, ինչքանով է նրանց օժտում հենց այն գիտելիքներով, որոնք նրանց պիտի օգնեն կյանքում գտնել իրենց սիրած աշխատանքը և ինչքանով պրոֆեսիոնալ կլինեն իրենց սիրած աշխատանքի մեջ»:

Խոսելով աղքատության մասին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօր աղքատության պրոբլեմն 80% դեպքերում ուղիղ աներկբա, առանց շեղումների կախված է կրթության որակից։ «Ես ուզում եմ ասել, որ մեր հավատը հետևյալն է, որ երեխաներից յուրաքանչյուրը բացառիկ տաղանդ ունի, և կրթական համակարգի դերը, մեր բոլորի դերն է աջակցել նրանց, օգնել նրանց, խրախուսել, որպեսզի և՛ իրենք, և՛ մենք իրենց տաղանդը բացահայտենք: Հատկապես ինչո՞ւմ են տաղանդավոր երեխաները՝ մեկը տաղանդավոր մարզիկ է, մյուսը տաղանդավոր դերասան է, երրորդը տաղանդավոր գիտնական է, չորրորդը տաղանդավոր տնտեսվարող է, հինգերորդը տաղանդավոր ուսուցիչ է, վեցերորդը տաղանդավոր արվեստագետ է, յոթերորդը տաղանդավոր քաղաքական գործիչ է, ութերորդը տաղանդավոր դիվանագետ է և այլն։ Եվ հենց սա է դպրոցի դերակատարումը և նշանակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, սա ձեր տաղանդի արտահայտման տարածքն է: Սա ձեր տունն է: Դուք այստեղ պետք է ապրեք և դուք այստեղ ամեն օր պետք է տեսնեք, ստեղծեք սեփական ձեռքերով ձեր ապագան։ Այս գրքերը և այն դասերը, որոնց դուք առնչվում եք, այս դասասենյակները, այս դպրոցը, ուսումնական ծրագիրը, որոնց հետ դուք առնչվում եք, ձեր ապագայի բանալին են։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք տիրապետեք, գտնեք այդ բանալին և գտնեք այն դուռը, որով պետք է բացեք ձեր բարեկեցիկ, երջանիկ, ազատ ապագա»:

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ 13:3723 Հնս, 2026
  • Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել 13:2423 Հնս, 2026
  • Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը 13:1023 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ֆեյսբուքից մինչև List.am․ ինչպես էր գործում քաղաքացիներից գումար կորզող խումբը 13:0023 Հնս, 2026
  • Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան 12:5823 Հնս, 2026
  • Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ 12:5323 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ 12:4423 Հնս, 2026
  • Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:3123 Հնս, 2026
  • Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան 12:1823 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցով վերջին ժամերին ռեկորդային քանակությամբ նավթ է անցել. Թրամփ 12:1623 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին 12:0923 Հնս, 2026
  • Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր 12:0223 Հնս, 2026
  • Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս 11:5223 Հնս, 2026
  • 2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով 11:4623 Հնս, 2026
  • Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց 11:3823 Հնս, 2026
  • «Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 11:3223 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ 11:2123 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը 11:1023 Հնս, 2026
  • Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում 10:5123 Հնս, 2026
  • «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ 10:4823 Հնս, 2026
  • Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր՝ Շիրակի և Տավուշի մարզերում 10:3523 Հնս, 2026
  • Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է․ վարչապետ 10:0923 Հնս, 2026
  • Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել 10:0323 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ում տնտեսական կայունությունը երաշխավորված է. մասնագիտական գնահատական | 23.06.2026 10:0023 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը 09:4523 Հնս, 2026
  • Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները 09:3623 Հնս, 2026
  • Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում 09:2023 Հնս, 2026
  • Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան 09:0523 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3923 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2023 Հնս, 2026
  • Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան 08:0523 Հնս, 2026
  • Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսանկարահանվի 01:0323 Հնս, 2026
  • Արջերը՝ ամենօրյա հյուր. շատինցիները փորձում են նրանց հետ լեզու գտնել 00:4823 Հնս, 2026
  • «Բնավորություն է, մարդկանց օգնելով հաճույք եմ զգում». Հակոբ պապը ամեն օր փողոցներն է մաքրում 00:2923 Հնս, 2026
  • ՀԲ-ն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 23:5822 Հնս, 2026
  • Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին 23:4222 Հնս, 2026
  • Եվրոպայում սաստիկ շոգ է. կան զոհեր 23:2622 Հնս, 2026
  • Իրանի հետ շատ լավ հիմք դրեցինք վերջնական գործարքի համար. ԱՄՆ փոխնախագահ 23:1122 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.06.2026 23:0022 Հնս, 2026
  • Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 22:4422 Հնս, 2026
  • Յունիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3322 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 22:1522 Հնս, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0622 Հնս, 2026
  • Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով 21:5722 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» արձանի հեղինակի զարմուհին ուրախ է, որ գործը վերջապես կգտնի իր մշտական հասցեն 21:4822 Հնս, 2026
  • Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը 21:3322 Հնս, 2026
  • Բուժաշխատողի օրը նշել են Գավառում 21:1522 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի. նախագիծ 21:0022 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 20:5422 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին 20:5122 Հնս, 2026
  • Մեր երկրի մասին լսել էին, հիմա բացահայտում են, որ պատմեն ընթերցողներին. իտալացի լրագրողները՝ ՀՀ-ում 20:3622 Հնս, 2026
  • Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին 20:2422 Հնս, 2026
  • Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա 20:2322 Հնս, 2026
  • Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում 20:1522 Հնս, 2026
  • «Քոչարյանը երբեք իրատեսությամբ աչքի չի ընկել». փորձագետը հեղափոխության հնարավորություն չի տեսնում 20:0122 Հնս, 2026
  • Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով 19:4522 Հնս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը 19:3422 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 22. 2026 19:2422 Հնս, 2026
  • Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով 19:0822 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Պայքարը չսկսված կավարտվի․ փորձագետները՝ ընդդիմադիր նոր դաշինքի մասին 19:0022 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:3922 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ 18:3622 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 18:3022 Հնս, 2026
  • Նոր սելավատարեր, դպրոց տանող նոր ճանապարհներ ու մայթեր. սուբվենցիոն 3 ծրագիր՝ Արմավիրում 18:2722 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN 18:1622 Հնս, 2026
  • Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է 18:1222 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ձկնաբուծության ոլորտում 17:5822 Հնս, 2026
  • Red Book of Armenia. Կարմիր գիրքը՝ քո հեռախոսում 17:4222 Հնս, 2026
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում 17:3622 Հնս, 2026
  • Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր 17:2522 Հնս, 2026
  • «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 17:0622 Հնս, 2026
  • Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով 17:0022 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Արտակարգ իրավիճակ Կոնգոյում և Ուգանդայում. էբոլայի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ 17:0022 Հնս, 2026
  • Վաշինգտոնում բացահայտվել է Լինքոլնի հուշարձանի տակ գտնվող թաքստոցը. «Այլ լուրեր» 16:5722 Հնս, 2026
  • Բոլորի պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենը. «Հայաստան» դաշինքի նոր «հերոսները» 16:4322 Հնս, 2026
  • Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում 16:3922 Հնս, 2026
  • Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը 16:3222 Հնս, 2026
  • Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը 16:2522 Հնս, 2026
  • Դովեղում տուֆապատվում են գյուղամիջյան ճանապարհները 16:1522 Հնս, 2026
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին 16:0822 Հնս, 2026
  • Աղտոտողը վճարում է․ ԱԸՀ օրինագիծը պատրաստ է 16:0422 Հնս, 2026
  • Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ 16:0122 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը 15:5322 Հնս, 2026
  • Զելենսկին կոչէ արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին 15:4522 Հնս, 2026
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ին 9 մլրդ 650 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4522 Հնս, 2026
  • «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է 15:4122 Հնս, 2026
  • Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:3422 Հնս, 2026
  • Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից 15:3322 Հնս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով 15:2522 Հնս, 2026
  • Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից 15:0922 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | 3 օրում արտահանվել է 764 տոննա միրգ և բանջարեղեն. նախարարը տվյալներ է ներկայացրել 15:0022 Հնս, 2026
  • Ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում 14:5422 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը 14:4622 Հնս, 2026
  • Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 14:3722 Հնս, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 14:2422 Հնս, 2026
  • Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 14:1022 Հնս, 2026
  • Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող 14:0522 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5222 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC 13:3622 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը 13:3022 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015