Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրում: Առաջադրված թեկնածուները երեքն են: Նրանք այսօր հանդես են եկել ծրագրային ելույթով, հարցի քննարկումը, սակայն, չի ավարտվել: Քննարկման ավարտին պատգամավորները դատավորին կընտրեն փակ քվեարկությամբ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։