Այսօր Կիրանցը օրինակելի, ԽՍՀՄ ժամանակներում ասում էին՝ ցուցադրական բնակավայր է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
«Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղը ցուցադրական բնակավայր է: Ասում են՝ մարդիկ գնում են: Քանի՞ տուն է այսօր կառուցվում Կիրանցում: Կիրանցը իր լավագույն ժամանակներում ունեցել է 84 տուն: Այսօր 50 տուն է կառուցվում Կիրանցում: Բա էդ ողբի հեղինակներն իրենց ողբի պատասխանը տալո՞ւ են:
Ես բերել եմ իրական անկախություն, ես բերել եմ իրական պետականություն, ես այն ապագան, որի մասին մենք բոլորս մտածում էինք, թե երնեկ կլինի այդ ապագան, թե չէ, այդ ապագան բերել եմ այսօր: Խաղաղությունն այսօր է: Ինչն է շրջափակվել, ապաշրջափակվել: Ապաշրջափակվել է այն, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռ է թռչում, Կապանում վայրէջք է կատարում, հետո հետ գալիս. դա է խաղաղությունը, որ մարդիկ իրենց տներում ապրում են առանց վախի, որ Կիրանցում, որ ողբը կապել էիք, որ Կիրանցը չի լինելու, ասում եմ՝ Կիրանցն այսօր ցուցադրական բնակավայր է: Հիմա դուք թռնեք վերև, իջնեք ցած, խաղաղությունը հաստատված է, դուք մի խնդիր ունեք, խնդիր ունեք հաստատված խաղաղությունը քայքայել, ես դա ձեզ թույլ չեմ տալու»,- նշեց վարչապետը: