Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում, հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի, մենք քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էմմա Պալյանի՝ կաթողիկոսի հեռանալու վերաբերյալ հարցին:
«Այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն, չեն լինելու քաղաքական ելույթներ։ Այս պրոցեսի նպատակը ինտրիգը չէ, ինչ-որ կադրային հարց լուծելը չէ: Եկեղեցին մեր սրբությունն է, մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի դեմ։ Կոմպրոմիս չի լինելու: Ես ուղիղ եմ ասում: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ: Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»,- ասաց նա:
Վարչապետը նաև ընդգծեց, որ միայն Հայ Առաքելական Եկեղեցու իրական հետևորդները կկարողանան մասնակցել գործընթացին։