Ես տեսնում եմ, որ «անխոչընդոտ ճանապարհի» հետ կապված կան տարբեր քննարկումներ, մեկնաբանություններ. ես ասում եմ՝ ինչ մեկնաբանություն ուզում եք տվեք, փաստաթղթում գրված է, որ այդ ջանքերը պետք է ներառեն հինգ տերմին՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Այդ մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այդ տերմինաբանությունը այսօր գոյություն ունեցող մեր օրենսդրության և իրավապայմանագրային բազայի մեջ ունենք։ Մենք անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն ունենք ԵԱՏՄ շրջանակներում, ԱՊՀ շրջանակում։ Դա որևէ նոր էլեմենտ մեր իրավապայմանագրային բազայի մեջ չի բերում, դա շատ վաղուց կա»,- նշեց նա։