Ընթացքի մեջ են Գյումրու Շիրակացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է աշխատանքներին։ Ընթանում են մայթերի քանդման ու ենթակառուցվածքների անցկացման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Շինարարի հետ զրույցում մարզպետը կարևորել է աշխատանքների որակով իրականացումը՝ նշելով, որ շինարարությունը պետք է շարունակվի մինչև եղանակների ցրտելը և իրականացվեն միայն այն աշխատանքները, որոնք եղանակով պայմանավորված որակի առումով չեն տուժելու։
Գյումրու Շիրակացի փողոց՝ Մ-1 Երևան-Գյումրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ 2,4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման նպատակին Կառավարությունը 898 մլն 43 հազար դրամ է նախատեսել։