Մոտ օրերս սպասվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգով: Ընդ որում՝ սա առաջին հանդիպումն է լինելու Հայաստանում: Նախորդները եղել են 2022-ի հունվարի 14-ին՝ Մոսկվայում, ապա երեք անգամ նրանք հանդիպել են Վիեննայում՝ 2022-ի փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի մեկին: 2024-ի հուլիսի 30-ին բանագնացները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում, իսկ նոյեմբերին դարձյալ Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են երկու երկրի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: 2025-ի ապրիլի 11-ին էլ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում: