Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր քվեարկել Է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին։ Այդ մասին հայտնել է ԲիԲիՍիի ռուսական ծառայությունը։
Նա այժմ ստիպված կլինի հրաժարական տալ: Բայրուին պաշտոնից հեռացնելու և փոքրամասնության կառավարությունը լուծարելու օգտին խորհրդարանում քվեարկել է 364 պատգամավոր, դեմ ՝ 194, ձեռնպահ ՝ 25:
Աղբյուրը նշել է, որ քչերն էին կասկածում, որ քվեարկության արդյունքը հենց այդպիսին կլինի։ Ֆրանսիայի ծայրահեղ աջ ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի արտահերթ ընտրություն, ծայրահեղ ձախ ընդդիմությունը՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։
Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մակրոնը երեքշաբթի առավոտյան կհանդիպի Բայրուի հետ և կընդունի նրա հրաժարականը: «Նա նոր վարչապետին կնշանակի առաջիկա օրերին»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։