Վերջին կես տարվա ընթացքում սահմանին զոհ չունենք հակառակորդի կրակոցի հետևանքով: Դա չի՞ նշանակում արդյոք, որ սահմանին խաղաղություն է հիմա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթուղթն այնքան ուժ ունի՞, որ իշխանությունը կարող է ասել, որ խաղաղությունը եկել է, պատգամավորը ասաց՝ պետք է աշխատել փաստաթղթի վրա:
«Ամեն օր աշխատանքի կարիք կա այդ փաստաթղթի վրա, որ վերջնական խաղաղություն հաստատվի: Հիմա, այո՛, խաղաղություն կա»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին, հավելեց՝ այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է: Իսկ ի պատասխան ԼՂ-ն հանձնելու վերաբերյալ մեղադրանքների՝ Հակոբյանը ասաց՝ այն հանձնել են մարդիկ, որոնք գնացին Եվլախ:
ԼՂ մեր հայրենակիցների հնարավոր վերադարձի հարցի մասին ասաց՝ այն ժամանակ իրենք ասում էին՝ դուրս մի՛ եկեք Ղարաբաղից, ասում էին՝ մեզ չեն թողնում գանք Հայաստան, հիմա ասում են՝ չեք թողնում վերադառնանք Ղարաբաղ: