Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացնելիս տեղեկացրեց, որ պետգույքի մասնավորեցման ծրագրի մասին այս հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին:
«Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց հիմնական զեկուցող ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
«Հաշվետու ժամանակահատվածում երկու ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մեկը մասնավորեցվել է:
Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Մասնավորեցումից ստացած միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 94 մլն դրամը՝ համայնքային բյուջեներ:
Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, 4 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները պահպանվել են, մեկ գնորդի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով գործը գտնվել է դատական գործընթացում, և 1 գնորդի կողմից ստանձնված պարտավորություններ չկատարելու հիմքով հաշվարկվել է 30 մլն դրամի տուգանք:
Լուծարման գործընթաց չի իրականացվել հաշվետու ժամանակահատվածում»,- ասաց նա: