Բալանսավորման և բալանսավորված քաղաքականությունը դրական արդյունք է երաշխավորում: Փաստացի կյանքի է կոչվում վարչապետի պնդումը, որ Հայաստանը սպասված գործընկեր է Հյուսիսում, Հարավում, Արևելքում ու Արևմուտքում:
Ռուսաստանի ու հարևան պետությունների հետ գործակցությանն ավելացել են Հնդկաստանը, Արաբական աշխարհը, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, հիմա արդեն՝ Չինաստանն ու Ճապոնիան: Նաև անկախության հռչակումից 34 տարի անց դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Պակիստանի հետ:
Մասնագետները մատնացույց են անում բազմա-վեկտոր քաղաքականության առավելություններն ու փաստարկներով հերքում կեղծ պնդումները, թե իբր բոլոր ուղղություններով համակարգված աշխատանքը ոչ մի տեղ չի տանում:
Քաղաքագետների և տնտեսագետների հիմնավորումները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: