Այսօր՝ 2025թ․ սեպտեմբերի 4-ին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայության (ՍՊՏԾ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՍՊՏԾ և ՀՄԿ անձնակազմերի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից։
Հանդիպման ընթացքում քննարկվեել են հուշագրով ամրագրված՝ սեյսմապաշտպանության վերաբերյալ ուսումնական նյութերի և տեղեկատվական-մեթոդական ուղեցույցի մշակման մանրամասները, դրանց ստեղծման և տարածման ընթացակարգերը, հստակեցվեել են աշխատանքային խմբի կողմից իրականացվող գործողություններն ու ժամանակացույցը։
Քննարկման մասնակիցները կարևորեել են սեյսմապաշտպանունակության վերաբերյալ ուսումնատեղեկատվական նյութերի ստեղծումը, որոնց հիման վրա նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ ուսումնական հաստատությունների պատասխանատու անձնակազմերի, ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների, մասնավորապես` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար։