Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին գործադիրի անդամներին ներկայացվեցին նորանշանակ երկու մարզպետները՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին վստահության համար և հավելեց. «Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատել հայրենի մարզի զարգացման համար»:
Արեն Մկրտչյանը ևս շնորհակալություն հայտնեց և հավելեց. «Ջանք չեմ խնայելու մեր երազանքների Հայաստանի Հանրապետության՝ մասնավորապես Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում»: