Ապօրինի մասնակցություն ձեռնարկատիրական գործունեությանը, փողերի լվացում, հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնել: Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է մի քանի դրվագով: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը մեղադրանքը չի ընդունում և ոչ մի դրվագով, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի պնդմամբ՝ մեղադրանքի կողմի ապացույցների թիվը 100-ից ավելի է:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: