Հին Խնձորեսկ հնավայրը 2026-ին կներկայանա նորովի՝ գրավելով ավելի շատ զբոսաշրջիկների: Այս օրերին մաքրել են Մխիթար Սպարապետի տապանաքարը, տարածքը բարեկարգում են, չափագրում, հաշվառում քարանձավները: Աշխատանքների ավարտին կլինեն զբոսաշրջային նոր երթ-ուղիներ, կկառուցվի տեղեկատվական մոդուլային կենտրոն: Մուտքը հնավայր կլինի վճարովի:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։