Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի երկրում իր պատվիրակության գործունեությունը:
«ԿԽՄԿ-ն կշարունակի համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող անձանց աջակցություն ցուցաբերելու համար՝ համաձայն մեր մանդատի և Ժնևի կոնվենցիաներով երկրի ստանձնած պարտավորությունների»,- նշել են կազմակերպությունից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում: